211652_close_icon
views-count4892 դիտում article-date 10:20 20-08-2017

ԱՄՆ Օրեգոնում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

ԱՄՆ Օրեգոն նահանգում՝ Մադրաս քաղաքի տարածքում՝ օդանավակայանի մոտ, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնաթիռը ընկել է անտառային տարածքում, ինչից հետո հրդեհ է առաջացել: Ինքնաթիռում գտնվող օդաչուն և ուղևորը մահացել են: Աղբյուրը նշում է, որ այս օրերին Օրեգոն է ժամանում զբոսաշրջիկների մեծ հոսք՝ արևային խավարումը դիտելու նպատակով: Նրանցից շատերը ժամանում են սեփական ինքնաթիռներով:

Նմանատիպ նյութեր