211652_close_icon
views-count3540 դիտում article-date 18:43 19-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (19.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է 5.5 կգ կշռով կանեփի 6 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 82 հատ կակաչի գլխիկ: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 73 փամփուշտ , 1 նռնակ: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Նմանատիպ նյութեր