211652_close_icon
views-count4953 դիտում article-date 22:14 19-08-2017

ԻՊ-ն ստանձնել է Կամբրիլսի հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսպանական Կամբրիլս քաղաքում հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, հաղորդվել է 1 զոհի և մի քանի վիրավորի մասին: Ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:

Նմանատիպ նյութեր