211652_close_icon
views-count11403 դիտում article-date 17:25 19-08-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» նորից հաղթեց 4:0 հաշվով, Մխիթարյանը՝ նորից 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ջախջախիչ հաղթանակը տարավ, այս անգամ արտագնա խաղում «Սուոնսիի» նկատմամբ՝ 4:0: Հիշեցնենք, որ 1-ին տուրում էլ էին մանկունյանցիները 4:0 հաշվով հաղթանակ տարել՝ «Վեսթ Հեմի» նկատմամբ: Եվ նորից հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը՝ ինչպես և առաջին խաղում, այստեղ էլ աչքի ընկավ 2 գոլային փոխանցմամբ: 2 խաղում 4 գոլային փոխանցում. սա հրաշալի արդյունք է հայ ֆուտբոլիստի համար: «Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: [b]Անգլիայի Պրեմիեր լիգա, 2-րդ տուր [/b] «Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:4 Բայի, 45, Լուկակու, 80, Պոգբա, 82, Մարսյալ, 84
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր