211652_close_icon
views-count6285 դիտում article-date 16:56 19-08-2017

«Կալաշնիկով» կոնցեռնը 2017 թվականին կներկայացնի 20 տոննա կշռող հետախուզական-հարվածային ռոբոտ

Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը ընթացիկ տարում պատրաստվում է ներկայացնել նոր հետախուզական-հարվածային ռոբոտացված սարք, որը կկշռի 20 տոննա։ Այդ մասին Tass-ին հայտնել է կոնցեռնի գլխավոր տմօրեն Ալեքսեյ Կրիվորուչկոն։ «Այս անգամ մենք այն ցույց չենք տա տարբեր պատճառներով, սակայն ավելի ուշ կներկայացնենք»,-ասել է նա՝ նկատի ունենալով օգոստոսի 22-27-ը Մերձմոսկվայում անցկացվելիք «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը։ Կրիվորուչկոն պարզաբանել է, որ մեքենան կարող է կրել ցանկացած տեսակի սպառազինություն, որը կցանկանա պատվիրատուն։

Նմանատիպ նյութեր