211652_close_icon
views-count5955 դիտում article-date 15:04 19-08-2017

Դանի Ալվեսի մորաքույրը Բրազիլիայում խեղդվել է գետում

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը ընտանեկան ողբերգության պատճառով կարող է բաց թողնել օգոստոսի 20-ին Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում «Թուլուզայի» հետ հանդիպումը: 34-ամյա ֆուտոլիստի մորաքույրը զոհվել է Բրազիլիայում: 46-ամյա կինը խեղդվել է Բայա նահանգում գտնվող Սան-Ֆրանսիսկու գետում: Քրոջ մահը իմանալուն պես Դանի Ալվեսի մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Նմանատիպ նյութեր