211652_close_icon
views-count9127 դիտում article-date 15:25 19-08-2017

Անկարայի քաղաքապետը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահին «հայի վաստակ» է անվանել

Նախկինում ևս «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը շարունակում է իր ռասիստական գործելաոճը։ Գերմանիայի «Կանաչների» կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրի հայտարարության կապակցությամբ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թվիթթերյան իր էջում նրան «հայի վաստակ» է անվանել։ Ջեմ Օզդեմիրն ավելի վաղ մի հարցազրույցում ասել էր, թե Էրդողանի հետ խոսելու միակ լեզուն նրան իր տեղը ցույց տալն է, ինչն էլ կատաղեցրել էր Անկարայի քաղաքապետին։

Նմանատիպ նյութեր