211652_close_icon
views-count3798 դիտում article-date 14:59 19-08-2017

Վենեսուելայի «սահմանադիր ժողովը» ցրել է խորհրդարանը

Վենեսուէլայում այսպես կոչված «սահմանադիր ժողովը» երեկ երկրի խորհրդարանին զրկել է լիազորություններից: Հայտնում է [url=http://www.sbs.com.au/news/article/2017/08/19/venezuela-government-allies-seize-legislative-powers]SBC[/url]-ը: Այս նորընտիր իշխանահաճ կառույցը, որը նախագահ Մադուրոյի կողմից օժտվել է անսահմանափակ լիազորություններով, ուրբաթ օրը հայտարարել է, որ ամբողջովին իրեն է վերապահում օրենսդիր իշխանությունը «հանուն խաղաղության հաստատման, անվտանգության, ինքնիշխանության, սոցիալ-տնտեսական և ֆինանսական կայունության, պետական ունեցվածքի պաշտպանության»: «Սահմանադիր ժողովը» ընտրվել է միայն Մադուրոյի կողմնակիցներից ի հակակշիռ խորհրդարանի, որտեղ մեծամասնությունը ընդդիմության կողմնակիցներն են: Նախագահը մտադիր է այս կառույցի միջոցով փոփոխել սահմանադրությունը և, ընդդիմադիրների գնահատմամբ՝ ուզուրպացնել իշխանությունը: Արևմտյան երկրները, տարածաշրջանի երկրների մեծ մասը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները գտնում են, որ Վենեսուէլայում խախտվել է ժողովրդավարության հիմքերը:

Նմանատիպ նյութեր