211652_close_icon
views-count4075 դիտում article-date 21:23 19-08-2017

ԱՄՆ հատուկ բանագնացը Մինսկում ՌԴ ներկայացուցչի հետ քննարկելու է Ուկրաինաի ինքնիշխանության վերականգնման հարցը

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կուրտ Ուոլքերը մեկնելու է Մինսկ, որտեղ օգոստոսի 21-ին հանդիպելու է Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի հետ և քննարկելու է ռուս-ուկրաինական հարաբերությունները. Այս մասին օգոստոսի 18-ին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը: Այնուհետև Ուոլքերը մեկնելու է Վիլնյուս: Տեղեկացնում է [url=https://www.svoboda.org/a/28685269.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: Օգոստոսի 23-ին Ուոլքերը այցելելու է Կիև, որտեղ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսի հետ միասին հանդիպումներ կունենա Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսվում է քննարկել «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված դիվանագիտական հաջորդ քայլերը», ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Անցյալ ամիս Ուոլքերը «Իրական ժամանակ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Թրամփի աշխատակազմը քննարկում է Կիևին սպառազինության մատակարարման հարցը: Այդ հարցազրույցում Ուոլքերը մտավախաություն է հայտնել, թե Ուկրաինային զինելը կարող է «հրահրել Ռուսաստանին անելու ավելին, քան նա արդեն անում»:

Նմանատիպ նյութեր