211652_close_icon
views-count3931 դիտում article-date 15:38 19-08-2017

ԱՄՆ-ն խոստանում է ԻՊ-ին հաղթելուց հետո հեռանալ Սիրիայից

Միացյալ Նահանգները մտադիր չէ մնալ Սիրիայում «Իսլամական պետույթուն» ահաբեկչական կազմակերպության դեմ հաղթանակ տանելուց հետո։ Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ հիզեր Նոյերթը։ «Դա մեր ծրագրերի մեջ չի մտնում»,-պատասխանելով լրագրողներից մեի հարցին, թե արդյո՞ք ԱՄն-ն մտադիր էմնալ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ հաղթանակ տանելուց հետո։ Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի գլխավոր նպատակը Ռաքքան վերադարձնելն է։ Նա հավելել է, որ խնդիրը դեռ իրականացման փուլում է գտնվում և դրանից հետո լավ կլինի, որպեսզի սիրիացիներն իրենք ղեկավարեն իրենց երկիրը։ Հիշեցնենք, որ Ռաքքայի /այսպես կոչված՝ ԻՊ ահաբեկիչների մայրաքաղաքը/ ազատագրման օպերացիան սկվել է հունիս ամսից։ Օպերացիան համարվում է միջազգային կոալիցիոն ուժերի գլխավոր նպատակներից մեկը։

Նմանատիպ նյութեր