211652_close_icon
views-count8201 դիտում article-date 14:19 19-08-2017

«Կալաշնիկով»-ը պատրաստ է 2018 թվականին АК-12-ի սերիական արտադրություն սկսել

Ռուսական նորագույն AK-12 ավտոմատի փորձարկումներն ավարտվել են, նրա սերիական արտադրությունը կարող է սկսվել 2018 թվականին։ Այդ մասին TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվորուչկոն։ «Ներկա պահին սպասում ենք Պաշտպանության նախարարության վերջնական որոշմանը։ Այն ընդունելու դեպքում պատրաստ ենք սերիական արտադրություն սկսել հաջորդ տարի»,-ասել է Կրիվորուչկոն։

Նմանատիպ նյութեր