211652_close_icon
views-count20218 դիտում article-date 11:29 19-08-2017

Աշտարակի քաղաքապետն իր շռայլություններով հետ չի մնում Տարոն Մարգարյանից. միլիոններ են ծախսվել. armlur.am

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար միլիոններ է ծախսել աղբաման ու նստարան գնելու համար։ «[url=http://armlur.am/722111/]Ժողովուրդ[/url]»- ը տեղեկացավ, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը քաղաքապետարանի միջոցներով գնել է 25 հատ թուջե ձուլվածքով նստարան. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ։ Միայն 25 հատ նստարանի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ։ Բացի այս, գնվել է նաև 25 հատ աղբաման տարբեր գներով։ Օրինակ 5 հատ թուջե ձուլվածքով աղբամանի համար ծախսվել է 300 հազար դրամ՝ միավորը 60 հազար դրամ արժեքով։ Իսկ ահա 20 հատ աղբամանի համար ծախսվել է 1.4 մլն դրամ։ Այսինքն մեկ աղբամանն արժեցել է 70 000 դրամ։ Եվ ուշագրավն այն է, որ այս ամենը գնվել է Նիկոլ Դուման ընկերությունից, որից, ի դեպ, նույն նստարաններն ու աղբամանները գնում է Երևանի քաղաքապետարանը՝ հսկայական գումարներ ծախսելով։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armlur.am/722111/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր