211652_close_icon
views-count7934 դիտում article-date 13:08 19-08-2017

Պենտագոնի ղեկավարը Թուրքիա է մեկնում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը օգոստոսի 23-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն։ Այցի շրջանակներում Պենտագոնի ղեկավարը հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլիի և ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունների համաձայն՝ Մեթթիսը նրանց հետ քննարկելու է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում կայուն իրավիճակին։ Բացի այդ, քննարկվելու է Քրդական աշխատավորական կուսակցության թեման։ Թուրքիայից Մեթթիսը կուղևորվի Հորդանան ու Ուկրաինա։

Նմանատիպ նյութեր