211652_close_icon
views-count4504 դիտում article-date 16:43 19-08-2017

Թրամփը պաշտոնից ազատել է իր գլխավոր ռազմավարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է իր գլխավոր ռազմավարական խորհրդական Սթիվ Բեննոնին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան ադմինիստրացիան հայտնել է Թրամփի արած հայտարարությունից 3 օր անց, երբ Բեննոնին վերջինս անվանել էր «լավ մարդ»։ Նշվում է, որ Բեննոնը մի քանի շաբաթ առաջ American Prospect ձախ-լիբերալիստական ամսագրին հարցազրույց էր տվել, որի ժամանակ սպիտակ ռասիստներին անվանել էր «ծաղրածուներ» և խորհուրդ էր տվել իր «բոսսին» զսպել Հյուսիսային Կորեայի հանդեպ ռազմավարությունը և դրա փոխարեն Չինաստանի հետ «տնտեսական պայքարի մեջ մտնել»։ «Ապարատի ղեկավար Ջոն Քելլին և Սթիվ Բեննոնը եկել են այն համատեղ որոշման, որ այսօր լինելու է Բեննոի վերջին աշխատանքային օրը»,-ասված է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սարա Խաքաբի Սանդերսի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր