211652_close_icon
views-count3246 դիտում article-date 11:43 19-08-2017

Գիտնականները Սաուդյան Արաբիային մեղադրել են Եմենում սկսված խոլերայի համաճարակի մեջ

Եմենում սկսված ամենամասշտաբային խոլերայի համաճարակը Սաուդյան Արաբիայի վարած ռազմական քաղաքականության հետևանք է, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Նման հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ հայտնի բժիշկներ, հաղորդում է Ria Novosti-ն։ Զեկույցը հրապարակվել է հայտնի Lancet ամսագրում։ Նրանում նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիոն ուժերն ավերել են երկրի հիվանդանոցները, ջրամատակարարման համակարգը, ինչի հետևանքով բնակչությունը ապրում է ամենասարսափելի հակասանիտարական պայմաններում։ «Հաշվի առնելով այն դերը, որը խաղաց կոալիցիան Եմենի ենթակառուցվածքները փլուզելու մեջ, չափազանց ապշեցուցիչ է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս «նկատեց» Սաուդյան Արաբիայի կողմից խոլերայի դեմ պայքարին նվիրաբերած 67 մլն դոլարը»,-հայտարարել է Լոնդոնի թագավորական համալսարանի բժիշկ, գիտնական Ջոնաթան Քեննեդին։ Հակամարտությունը այդ երկրում սկսվել է 2014 թվականին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եմենում այս պահի դրությամբ խոլերայով վարակվել է շուրջ կես միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր