211652_close_icon
views-count10978 դիտում article-date 09:35 19-08-2017

Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի. ՄՆ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է: «Մշակույթի նախարարությունը պաշտոնապես դիմել է Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հնարավոր սեղմ ժամկետում վանական համալիրի տարածքից գերեզմանը տեղափոխելու և պատմական միջավայրը վերականգնելու համար»,- մեր հարցմանը պատասխանեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Գոհար Գրիգորյանը: Նրա խոսքով, ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ՝ հուղարկավորության հետևանքով պատճառված վնասը գնահատելու նպատակով մասնագետներն աշխատել են Սանահինում և ներկայում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ տեղահանված տապանաքարերի վերատեղադրման աշխատանքների նախահաշիվը: Գերեզմանը տեղափոխվելուց հետո այդ աշխատանքը կստանձնի մշակույթի նախարարությունը: Սանահինի վանական համալիրի տարածքում նոր թաղում կազմակերպելու մասին հայտնի էր դարձել հունիսի կեսին: Այդ ընթացքում տեղահանվել էին նաև հին տապանաքարեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր