211652_close_icon
views-count4487 դիտում article-date 09:15 19-08-2017

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է ԻՊ-ի դեմ սիրիական բանակի հետ համատեղ ռազմական օպերացիա սկսելու մասին

Լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության գրոհայինները սիրիական բանակի հետ համատեղ ռազմական օպերացիա են սկսում Լիբանանի հետ Սիրիայի սահմանին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Տեղի «Ալ-Մանար» հեռուստաալիքը հայտնել է, որ գրոհը կիրականացվի Սիրիայի տարածքում։ Իր հերթին, լիբանանյան բանակը հայտարարել է, որ իր գործողությունները չի կոորդինացնում սիրիական բանակի հետ։

Նմանատիպ նյութեր