211652_close_icon
views-count2277 դիտում article-date 09:28 19-08-2017

Փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին բնակարան բարձրացնել

Օգոստոսի 19-ին, ժամը 01:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 19-ին, ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր