211652_close_icon
views-count16639 դիտում article-date 20:04 18-08-2017

Թուրքական լոբբինգի արմատներն ու «Ամերիկանա»-ի միլիարդատեր Կարուզոն ընդդեմ գլենդելահայության. 2:0 հօգուտ Գլենդելում մեծամասնություն կազմող հայերի. Newsbook.am

Մի քանի օր է, ինչ Ամերիկայում ապրող հայերի, նաև ամերիկյան ու հայկական լրատվամիջոցների կենտրոնում է ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում կատարվող իրադարձությունները: Բանն այն է, որ Americana at Brand առևտրի կենտրոնը, որը գտնվում է Գլենդելում հրաժարվել էր իր հրապարակում տեղադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գովազդային վահանակը՝ այն բնորոշելով որպես չափազանց «քաղաքական»: Իրողությունն արժանացավ հայ համայնքի սուր հակազդեցությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեղի ունեցածը բավականին խոր արմատներ ունի:  [b]Նախապատմություն[/b] NewsBook-ի հետ զրույցը Գլենդելի ՀՅԴ մամլո խոսնակ, քարոզչական-հարաբերական հանձնախմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Բալաբեկ Բարսամյանը սկսեց նախապատմությունից: ««Ամերիկանա»-ի սեփականատերը  Կարուզո ազգանվամբ իտալացի մեծահարուստն է: «Ամերիկանա»-ն մեծ համալիր է՝ ժամանցի վայր: Այն մոտավորապես 300-400 բիզնես է ներառում իր մեջ: Գլենդելի քաղաքապետարանը քաղաքի զարգացման համար ծրագրեր ունի:  Այդ ծրագրի համատեքստում՝ «Ամերիկանա»-ի սեփականատեր Կարուզոն ու Գլենդելի քաղաքապետարանը որոշեցին միասին գումար ներդնել ու մի լավ տեղ սարքել քաղաքի զարգացումն ապահովող: «Ամերիկանա»-ի պրոյեկտի ընդհանուր արժեքը 120 ԱՄՆ դոլար է, որից  մոտ 40 ԱՄՆ դոլարը ներդրել է Գլենդելի քաղաքապետարանը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հաստատելով մեր այն դիտարկումը, որ մոտ 10 տարի առաջ էլ «Ամերիկանա»-ի կառուցման ժամանակ Գլենդելի քաղաքապետը հայ էր:   Հիմնադրման օրվանից, ըստ Բարսամյանի, այդ բիզնես պրոյեկտատիպ կառույցում քաղաքական հարցեր չեն եղել: Ոչ մի խոսակցություն չի եղել, թե օրինակ՝ մի գովազդը կարելի է փակցնել այնտեղ, մյուսը՝ ոչ: Բայց հայերն առնչվել են այդ խնդրին, ևս կինոնկարի գովազդի տեղադրումից հրաժարումը, փաստորեն, առաջին դեպքը չէ: [b]«Ամերիկանա»-ի առաջին բոյկոտն՝ ընդդեմ հայ համայնքի[/b] Այս համալիրում բուտիկներ կան: Դրանք տրվում են վարձակալությամբ, ով ուզում է՝ կարող է վարձել ու առևտրով զբաղվել այդ փոքրիկ տարածքներում: Բալաբեկ Բարսամյանը պատմեց՝ որոշ ժամանակ առաջ  հայ երիտասարդները վարձել էին այդ բուտիկներից մեկը, որտեղ էլ պետք է վաճառեին  Ցեղասպանությանը վերաբերող շապիկներ: Համալիրի տնօրինությունն արդեն փողը վերցրել էին, իրավունքը տվել, բայց երբ տեսան՝ ինչ է վաճառվում, փորձեցին խոչընդոտել՝ արգելելով թեմատիկ շապիկների վաճառքը: Այդ ժամանակ էլ համայնքը Հայ դատի հանձնախմբի միջոցով հայտնել է իր դժգոհությունը՝ պահանջելով չքաղաքականացնել հարցը: «Փորձեցինք հասկացնել, որ Գլենդելի բնակչության մեծ մասը հայեր են՝ մի արեք այնպես, որ պրոբլեմ հանդիսանանք: Ասացինք՝ հաշվի առեք ան, որ այս հայությունը Ցեղապսանության զոհերի ժառանգորդն է: Այն ժամանակ «Ամերիկանա»-ի բիզնես մենեջերը հասկացավ ու ընկալեց՝ ինչի մասին է խոսքը: Զգաց, որ բիզնեսին վտանգ է սպառնում և թույլատրեց վաճառել»,- պատմեց NewsBook-ի զրուցակիցը: Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=111066&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր