211652_close_icon
views-count2875 դիտում article-date 20:45 18-08-2017

Ֆրանսիան մեծ գին Է վճարել Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել Է իր Twitter-ում, որ Ֆրանսիան մեծ գին Է վճարել օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ֆրանսիան թանկ վճարեց Բարսելոնայում կատարված այդ ահավոր ահաբեկչության հետևանքով: Զորակցություն՝ զոհերին, նրանց ընտանիքներին ու մերձավորներին»,-ասված Է Մակրոնի հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում է աղբյուրը` օգոստոսի 18-ի առավոտյան Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտնել Է, որ երկրի 17 քաղաքացիներ Բարսելոնայի ահաբեկչությունից հետո գտնվում են ծանր վիճակում: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել Էր, որ ահաբեկչության հետևանքով տուժել Է 26 ֆրանսիացի, ընդ որում՝ նրանցից 11-ը ծանր վիճակում են: Սպասվում Է, որ օրվա ընթացքում ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը կայցելի Բարսելոնա:

Նմանատիպ նյութեր