211652_close_icon
views-count2583 դիտում article-date 21:12 18-08-2017

Իսպանիայում ահաբեկչությունների առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու

Կատալոնական ոստիկանությունը հայտարարել է, որ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ 4 մարդ է ձերբակալվել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը որոնում է 18-ամյա Մուսա Ուքաբիրին, ով, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Բարսելոնայի ահաբեկչական հարձակման համար: Հիշեցնենք, որ նախօրեին Բարսելոնի կենտրոնում՝ զոբսաշրջիկաների սիրելի վայրերից մեկում, միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել մի քաի տասնյակը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Նմանատիպ նյութեր