211652_close_icon
views-count3243 դիտում article-date 18:34 18-08-2017

Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը աճ է գրանցել

Հայաստանում գինու ու կոնյակի արտադրությունը զգալի աճ է գրանցել, եթե համեմատենք 2013-2016 թվականների տվյալների հետ: Գինու արտադրությունը աճել է 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով: Իսկ օղու արտադրության ծավալները նվազել են 31 տոկոսով: Թեմային անդրադարձել է Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը՝ մեջբերելով վերը նշված պաշտոնական տվյալները: Ապա բանախոսը նկատել է, որ այս տվյալները փոքր-ինչ իրականությանը չեն համապատասխանում. «Կոնյակի հարցում սխալ է թույլ տրվել։ Մեթոդաբանության սխալ կա, քանի որ ներմուծվող ու արտահանվող սպիրտը նույնպես հաշվել են: Իրականում, կոնյակի արտադրության ծավալները կարող էին աճել 15-20 տոկոսով: Եթե համեմատենք 2011 թվականի ճգնաժամի հետ, ապա ունենք մոտավորապես 1 տոկոս գինու աճ, 7 տոկոս կոնյակի, և 10 տոկոսի չափով օղու ծավալների նվազում»։ Ավագ Հարությունյանը ասել է, որ հայկական խմիչքների արտահանման հիմնական շուկան ռուսականն է: Սակայն 2025 թվականից ՌԴ-ն որոշել է անցնել իր արտադրած օղու ու կոնյակի վաճառքին: Գինու ազգային կենտրոնի նախագահն պարզաբանել է. «Հիմա պատժամիջոցները ստիպում են, որ ՌԴ-ն այս ծրագիրն ավելի արագ իրականացնի… Այս պարագայում նա կսկսի որակի, կեղծի ու իրականի մեթոդներ ներդնել ու ինտենսիվացնել: Ռուսաստանը վերջերս ներմուծվող կոնյակների ծագման ստուգում արեց. սա ֆորմալ նպատակն էր, իսկ իրականում ստուգումների նպատակը շուկայում ՌԴ կոնյակի դիրքերի ամրապնդումն էր»: Ավագ Հարությունյանը կարծում է նաև, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խորացումը Հայաստանի համար դրական կողմ ունի՝ մեր արտադրողները ստիպված կլինեն նոր շուկաներ որոնել և բարելավել իրենց արտադրանքի որակը: [url=https://jam-news.net/?p=54790&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր