9666 դիտում
18:08 18-08-2017
ՊԵԿ-ը պարզաբանում է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքի վերաբերյալ
Սոչիի օդանավակայանում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի մասին տեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում գտնվող օդանավակայանների միջև բեռնափոխադրումներ և/կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ՀՀ՝ «ԵՎրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 2-ից ՀՀ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջազգային օդանավակայաններում վերացվել է մաքսային հսկողությունն օդային այն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում անմիջականորեն ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:
Հետևաբար, խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել: Տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից:
[b]
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4575 դիտում
23:24 26-12-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է» վերնագրով հրապարակման վերաբերյալ
1040 դիտում
11:56 23-09-2014
Զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են. տեսանյութ
Այս բաժնից
292 դիտում
17:03 19-04-2024
Ալբերտ Բազեյանի խափանման միջոց՝ տնային կալանքի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարան