211652_close_icon
views-count2974 դիտում article-date 18:48 18-08-2017

Մայրաքաղաքում «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 19-ին` ժամը 18:00-ից մինչև 22:00-ն, մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը, որի ժամանակ ներկաներն ականատես կլինեն մոտոկրոսի, հեծանվավազքի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթների: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Մարզական ամառ» սպորտային միջոցառմանը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր