211652_close_icon
views-count2286 դիտում article-date 17:30 18-08-2017

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 78 քաղաքացի

Յուրաքանչյուր շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիների կողմից ստացված նամակները: Օգոստոսի 7-12-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 78 նամակ: Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 67-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 11-ն ընթացքի մեջ էր: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ բնագավառին, քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությանը, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը: Օգտատերերը 30 հարց են հղել «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով: Ուրախ ենք, որ կարողանում ենք էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների միջոցով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին օպերատիվ լուծում տալ և նպաստել խնդիրների արագ կարգավորմանը: Հիշեցնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր