211652_close_icon
views-count4188 դիտում article-date 17:07 18-08-2017

Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, և Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/18/1075069/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Երևանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող ու վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը։ Հ. Հարությունյանը հայտարարել էր, որ իրեն մեղավոր է ճանաչում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ միայն։

Նմանատիպ նյութեր