211652_close_icon
views-count6787 դիտում article-date 16:48 18-08-2017

Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող ու վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի գործով ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը։ Հ. Հարությունյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ միայն։ «Ես խախտել եմ կանոնները, մնացածի մեջ մեղավոր չեմ»,-ասաց նա։ Հարցին, թե ռուսական բանտում իրեն խոշտանգե՞լ են, պատասխանեց, որ՝ ոչ։ Մեկ այլ հարցին, թե ինչու էին իրեն պատժախուց տեղափոխել, Հարությունյանը պատասխանեց, որ իբրև թե հրաժարվել էր ճաշարան գնալ, սակայն իրականում նման բան չի եղել; Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Հ. Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։ Ռուսական դատարանի կողմից նա դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման, իսկ այս տարվա հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ և կրելու է պատժի մնացած մասը։

Նմանատիպ նյութեր