211652_close_icon
views-count17258 դիտում article-date 16:17 18-08-2017

Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Оգոստոսի 19-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը Երևանի քաաղքապետարանը հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք, ուր 4-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը: Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները: Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:

Նմանատիպ նյութեր