211652_close_icon
views-count11717 դիտում article-date 15:38 18-08-2017

Ռուսաստանը Ка-32A11BC ուղղաթիռներ կմատակարարի Թուրքիային

Ռուսաստանը 8 միավոր Ка-32A11BC տիպի ուղղաթիռներ կմատակարարի Թուրքիային։ Այդ մասին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգում, հաղորդում է Tass-ը։ Մատակարարման ժամկետը, սակայն չի նշվել։ Նույն ուղղաթիռներից, համաձայն կնքված պայմանագրի՝ կստանա նաև Թաիլանդը։ Նշված ուղղաիթռները բազմաթիրախային են՝ նախատեսված որոնողափրկարարական ու բարձր մոնտաժային աշխատանքների, հրհեդաշիջման, ինչպես նաև հիավդնաների, տուժածների տարհանման և հատուկ ծառայությունների օպերացիաներին աջակցելու համար։ Ուxղաթիռներից ներկա պահին օգտվում են Ռուսաստանում, Կանադայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ինդոնեզիայում և մի շարք այլ երկրներում։ Դրանք թողարկում է Կումերտաուսի ավիացիոն գործարանը, որը հիմնադրվել է 1962 թվականին։

Նմանատիպ նյութեր