211652_close_icon
views-count68023 դիտում article-date 13:33 18-08-2017

Հաղթանակած բանակի զինվորին ընկերներն ու բարեկամները դիմավորում են հայկական ավանդույթի համաձայն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժողովրդական խոսքը, երբ ասում է, թե ում օրն է 40 օր, հայաստանցիներս դրա իսկությունը զգացինք երեկ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին բարձրաստիճան պաշտոնյան տեղեկություններ էր հայտնել, թե 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ինչքան զոհ և ինչքան վիրավոր ու ինչպիսի կորուստներ է ունեցել ալիևյան բանակը, մինչդեռ հայ որոշ «ծակ պրոֆեսոր» վերլուծաբաններ մեղադրում էին, թե Արցախի բանակը այդ օրերին զենք-զինամթերքի պակասութուն է ունեցել ու հիմա ադրբեջանցի գեներալի՝ փաստերով ներկայացված թվերն ապացուցում են մի բան՝ մեր բանակը՝ շնորհիվ սպայի ու զինվորի, տարածաշրջանում ամենամարտունակն է։ Երեկվա ադրբեջանցի գեներալի խոսքերից պարզ դարձավ, որ նրանք իրենց հասարակությանը մոլորեցնելու նպատակով իրենց զոհերի հուղարկավորությունները կատարել են տարբեր օրերին և շատ դեպքերում՝ գիշերները, մինչդեռ հայ զինվորը, ցավոք, ճիշտ է, ունեցավ կորուստներ, բայց բաց ճակատով պահում է իրեն վստահված առաջնագիծը ու զինվորները զորացրվելուց հետո բաց ճակատով ներկայանում են ծնողներին։ Օրերս հերթական զինվորները զորացրվեցին հայոց բանակից և զինվորի դիմավորումը նրա ընկերներն ու բարեկամները վերածել էին մի իսկական տոնի՝ հայկական ավանդույթի համաձայն՝ զուռնա-դհոլով, աղ ու հացով և մեր զորացրված զինվորը պատրաստ է ցանկացած պահի պաշտպանել հող հայրենին, եթե նենգ թշնամին կփորձի շարունակել ոտնձգությունները։ Օրերս զորացրված զինվորների մեջ էր նաև ստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ամեն Մելոյանի որդին, ով իր ծառայությունը նույնպես անցկացրել է խրամատում, պատերազմական թեժ օրերին իր զինակիցների հետ չի իջել դիրքերից, ինչի համար էլ բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել զորամասի հրամանատարության կողմից, մինչդեռ էլի՝ որոշ «վայ ծակ» վերլուծաբաններ ամպագոռգոռ հայտարարում են, թե ով բարձրաստիճան պաշտոնյա է, նրա երեխան սահման կամ խրամատ չի հասնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր