211652_close_icon
views-count3237 դիտում article-date 14:04 18-08-2017

Պանաման պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի դեմ

Պանաման Վենեսուելայում ժողովրդավարական ռեժիմի վերականգնման համար Կարակասի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն է տեսնում և մտադիր է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ առաջիկայում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։ «Բացի այդ, Վաշինգտնոը չի պատրաստվում անգործ նստել ու հետևել Վենեսուելայում բռնապետության վերականգմանը»,-իր հերթին նշել է Փենսը։ Հուլիսի 30-ին Վենեսուելայում անցկացվել էին ասամբլեայի ընտրություններ, որը նպատակա ուղղված է երկրում պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և հիմնական օրենսդրության փոփոխությանը։ Դրա հետ կապված՝ երկրի ողջ տարածքում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր, իսկ Միացյալ Նահանգներն այդ ընտրություններն անվանեցին «հարված՝ ողջ կիսագնդին» և պատժամիջոցներ սահմանեցին նախագահ Մադուրոյի և ասամբլեայի մի քանի անդամների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր