211652_close_icon
views-count3130 դիտում article-date 12:59 18-08-2017

ԱՄՆ-ում 1.8 մլն ընտրողների անձնական տվյալները պատահաբար հայտնվել են համացանցում

ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքի շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալները սխալմունքի հետևանքով հասանելի են դարձել համացանցի օգտատերերին։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Պատասխանատվությունը կրելու է Election Systems & Software ընկերությունը, որը զբաղվում է քվեարկությունն ապահովող ծրագրերի մշակմամբ։ Մասնավորապես, համացանցում են հայտնվել քվեարկողների անունները, հասցեները, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, ինչպես նա սոցիալական ապահովության հաշվեհամարները։ Տվյալները տեղադրված են եղել Amazon ընկերության փակ սերվերներում, սակայն մասնագետների սխալի պատճառով հասանելի են դարձել բոլորին։ Տվյալների արտահոսքը հայտնաբերել է UpGuard ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային անվտանգության հարցերով։

Նմանատիպ նյութեր