211652_close_icon
views-count3682 դիտում article-date 11:13 18-08-2017

Կամբրիլսի ու Բարսելոնայի ահաբեկչությունները առնչվում են իրար հետ. Կատալոնիայի ՆԳՆ

Կատալոնիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Կամբրիլս և Բարսելոնա քաղաքներում իրականացված [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1075014/]ահաբեկչական գործողությունները[/url] կապված են եղել իրար հետ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Երեկ ուշ երեկոյան Կամբրիլսում, որը գտնվում է Բարսելոնայից 120 կմ հեռավորության վրա, 5 ահաբեկիչներ ֆուրգոնով փորձել են վրաերթի ենթարկել մարդկանց բազմությանը, ինչի ժամանակ 7 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ, վնասվածքներ են ստացել։ «Հարձակումը կատարվել է նույն ոճով։ Նրանց միջև կապ կա»,-հայտարարել է Կատալոնիայի ՆԳ նախարարի խորհրդական Խոակին Ֆորնը։

Նմանատիպ նյութեր