211652_close_icon
views-count38386 դիտում article-date 08:27 18-08-2017

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցած ՆՈւՀ-երի տնօրենների մրցանակաբաշխության ժամանակ ևս երաժշտական համարներ նվիրվեցին հայոց հաղթանակած բանակի զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oգոստոսի 17-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցավ ՆՈւՀ-երի տնօրենների մրցանակաբաշխություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման ընթացքում ելույթներով ներկայացած երգի և պարի խմբերի կատարումները նվիրված էին հայոց բանակին ու հայ զինվորին: Մրցանակաբաշխության գլխավոր կազմակերպիչը <<Բոհեմ>> Կամեռային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանն էր: <<Բոհեմ>> Կամեռային թատրոնում տոները անթիվ են, հետաքրքիր ու իմաստալից: Միջոցառման վերջում ՆՈՒՀ-երի տնօրենները Գ. Ավագյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր