211652_close_icon
views-count6824 դիտում article-date 18:56 17-08-2017

Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով

Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+105 կգ) գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ միասին մեկնում են Թայվան: Նրանք մասնակցելու են 29-րդ ամառային ուսանողական խաղերին: Մեկնելուց առաջ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ ծանրորդները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում: Մասնագետի խոսքերով, նախապատրաստական փուլը հաջող է անցել: «Բնականաբար, տղաները մեկնում են շատ լուրջ նպատակներով: Միայն Անդրանիկ Կարապետյանը վնասվածքը դեռ լիովին չի ապաքինել, բայց դա նրան չի խանգարի նույնպես պայքարել բարձր տեղ զբաղեցնելու համար», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Նմանատիպ նյութեր