211652_close_icon
views-count8483 դիտում article-date 17:32 17-08-2017

Սիրիայում զոհվել է քրդական ջոկատների հայազգի հրամանատար Նուբար Օզանյանը

Սիրիայում օգոստոսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել է հայազգի Նուբար Օզանյանը: Ինչպես հաղորդում է [url=https://horizonweekly.ca/am/armenian-guerrilla-fighter-nubar-ozanyan-killed-in-rojava-while-fighting-isis/]horizonweekly[/url]պարբերականը, Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագիր է տարածել «Նոր Զարթոնք» շարժումը. «Մենք մեծ ցավով տեղեկացանք հայ հրամանատար Նուբար Օզանյանի մահվան մասին: Նուբարը հայ հեղափոխական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկն էր: Թող լույսը լուսավորի ձեր ճանապարհը: Ձեր պայքարը կշարունակվի մեր պայքարի միջոցով»: Այս մասին թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը գրում է, որ զոհվել է Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի (YPG) հրամանատարներից հայազգի Նուբար Օզանյանը: Լուրը նաև հաստատել են քրդական աղբյուրները: Մասնավորապես՝ [url=http://rojevakurdistan.org/kuerdistan/25795-tkp-ml-tikko-rojava-komutani-ozanyan-hayatini-kaybetti]rojevakurdistan.org[/url] կայքը գրում է, որ Օրհան Բաքրջյան ծածկանունն օգտագործող մարտիկը զոհվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռոժավա քաղաքի մատույցներում: Քրդական ու թուրքական աղբյուրները պնդում են, որ Օզանյանը ժամանակին մասնակցել է Արցախի ազատամարտին:

Նմանատիպ նյութեր