211652_close_icon
views-count3801 դիտում article-date 22:10 17-08-2017

Իսպանիայում թմրանյութերի լաբորատորիայում պայթյուն է որոտացել

Իսպանիայում թմրանյութերի լաբորատորիայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ևս 7 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել Ալկանար քաղաքում (գտնվում է Տառագոնիա պրովինցիայում, Կատալոնիա ինքնավար համայքնի կազմում): Լաբորատորիայում այդ պահին եղել է 2 մարդ: Պայթյունից շենքն ամբողջությամբ փլուզվել է: Վնասվել է հարակից 12 տուն: Ամենայն հավանականությամբ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը:

Նմանատիպ նյութեր