211652_close_icon
views-count7324 դիտում article-date 15:24 17-08-2017

Կոուտինյոն Կլոպին հայտնել է, որ չի խաղալու «Լիվերպուլի» կազմում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մտադիր է ամեն գնով տեղափոխվել «Բարսելոնա»: Ավելի վաղ մերսիսայդցիները մերժել էին կատալոնացիների առաջարկը՝ 100 մլն եվրո 25-ամյա բրազիլացու համար և հենց Կոուտինյոյի հարցումը՝ տրանսֆերի համար: Սակայն մեկնարկած մրցաշրջանում Կոուտինյոն մտադիր չէ խաղալ «Լիվերպուլում», ինչի մասին արդեն հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Կոուտինյոն պատրաստ է գործադուլ անել մինչև մայիսի վերջը, եթե դա նույնիսկ նվազեցնի նրա հարավորությունները 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Խաղացողի կողմից առաջին զգուշացումը եղել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Հոֆենհայմի» հետ առաջին խաղը բաց թողնելը, թեպետ պաշտոնական վարկածով Կոուտինյոն չէր խաղացել մեջքի հատվածում ցավեր ունենալու պատճառով:

Նմանատիպ նյութեր