211652_close_icon
views-count5970 դիտում article-date 21:45 17-08-2017

Ավստրիայում մայրը 30 աստիճան շոգին երեխային թողել է մեքենայի մեջ փակված

Ավստրիայում 2 տարեկան տղան մահացել է այն բանից հետո, երբ 17-ամյա մայրը նրան 30 աստիճան շոգին փակված է թողել մեքենայի մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` կինը ընկերոջ հետ մի քանի ժամ մեքենայում է թողել երեխային, քանի որ նա քնած է եղել: Նա և երիտասարդ ընկերը գնացել են տուն, որպեսզի երկարատև ուղևորությունից հետո հանգստանան : Ժամեր անց երբ վերադարձել են երեխային տանելու, նա արդեն մահացած է եղել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր