211652_close_icon
views-count6455 դիտում article-date 15:21 17-08-2017

Գերմանիան չի կարող ողջ ԵՄ-ին թելադրել իր կանոնները. թուրք նախարար

Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հարցերով նախարար Օմեր Չելիքը դժգոհություն է հայտնել ԵՄ մաքսային միությանը Թուրքիային ընդգրկելու մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունից հետո։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ հնարավոր չի համարում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակելը։ «Միայն մեկ կողմը չի կարող հրամաններ տալ ողջ ԵՄ-ին»,-նշել է Չելիքը։ Նրա խորին համոզմամբ՝ կանցլերի հայտարարությունը թուլացնելու է Եվրամիությունը։

Նմանատիպ նյութեր