211652_close_icon
views-count2870 դիտում article-date 14:03 17-08-2017

Բանգլադեշում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 57-ի

Առնվազն 57 մարդ է զոհվել Բանգլադեշում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացրել էին հորդառատ անձրները։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Բանգլադեշի րտակարգ իրավիճակների արձագանքման վարչությունը; Ուժեղ անձրևները սողանքներ էին առաջացրել ինչպես Բանգլադեշում, այնպես էլ հարևան Նեպալում և Հնդկաստանում։ Զոհերի մեծ մասը գրանցվել էերկրի հյուսիսային հատվածում։ Միայն Դինաջփուր շրջանում մահացել է 23 մարդ։ Ավելի քան 3 մլն մարդ ինչ-որ առումով տուժել է ջրհեղեղներից։ Իսկ ուրջ 500 հազարը տարհանվել և ապաստանել է ժամանակավոր կացարաններում։

Նմանատիպ նյութեր