211652_close_icon
views-count10172 դիտում article-date 13:34 17-08-2017

Մահվան նպաստի և չստացած թոշակի համար հարազատները կարող են դիմել ոչ միայն հաշվառման, այլ ցանկացած վայր

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած փոփոխության նախագիծը: Նախագիծը ներկայացնող նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ասաց, որ նախատեսվող փոփոխությունն իրավակիրառ բնույթի է: «Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած թոշակը ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգին: Եթե նախկինում դիմումը կարող էր ներկայացվել միայն հաշվառման վայրի ծառայություն, այժմ կարող են ցանկացած տեղում դիմում տալ»,- ասաց Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր