211652_close_icon
views-count6428 դիտում article-date 09:49 17-08-2017

Ադրբեջանում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում այսօր՝ օգոստոսի 17-ին, գրանցվել է երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյմսոլոգիական ծառայությանը։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 03։15-ին՝ 3.6 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է Սամուխի շրջանում, իսկ հիպոկենտրոնը՝ 12 կմ խորության վրա։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր