211652_close_icon
views-count77904 դիտում article-date 19:05 17-08-2017

Նախկինում մահվան ելքով վրաերթ կատարած BMW-ի 29-ամյա վարորդը, ով բանտից ազատվելուց հետո 2-րդ մահվան ելքով վրաերթի հեղինակ է դարձել, կալանավորվեց. մնում է՝ գտնեն առեղծվածային 2-րդ մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փիլոսյանը կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու, դեպքի վայրից էլ փախուստի դիմելու մեջ, սակայն ժամեր անց նա Մալաթիայի ոստիկանների և քննիչների բացատրական գործողությունների արդյունքում մեղակայականով ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչ Ա. Տոնոյանի միջնորդությունը և Ա. Փիլոսյանը կալանավորվեց և տեղափոխվեց Նաբարաշենի բանտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Փիլոսյանը իր վարած BMW-ով վրաերթի էր ենթարկել տատիկին, ով հարվածից շպրտվել էր հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի էր ենթարկել տատիկին։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար տատիկի մահվան հանգամանքները, ինչպես նաև ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ երկրորդ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի վայրում մի քանի օբյեկտների տեսախցիկներն արձանագրել են վրաերթի պահը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Փիլոսյանը 2014 թվականին նույն փողոցում իր վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով նույնպես մահվան ելքով վրաերթի հեղինակ էր, ինչի համար էլ դատապարտվել էր ազատազրկման և 1 տարի 6 ամիս զրկվել էր ավտոմեքենա վարելու իրավունքից։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074704/]հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին էր մեղայականով ներկայացել Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանը։ Վերջինս կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 2014 թվականի փետրվարի 25-ին Ա. Փիլոսյանը Սեբաստիա փոողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնի: Նա փախուստի չէր դիմել, փորձել էր օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին: Կարճ ժամանակում դեպքի վայր էր ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 71 բրիգադը, ովքեր արձանագրել էին, որ վրաերթի ենթարկվածը մահացել էր: Դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ականատեսները ֆոտոլրագրողին ասել էին, որ հետիոտնը փողոցն անցնելիս էր եղել չթույլատրելի հատվածով, իսկ հարվածն այնքան ուժգին էր եղել, որ վրաերթի ենթարկվածի կոշիկները շպրտվել էին հարվածի վայրից 50 մետր հեռավորության վրա: Զննությամբ մահացածի գրպանում հայտնաբերվել էր Երևան քաղաքի Միքայելյան 3-րդ շենքի բնակիչ, 76-ամյա Ալբերտ Սարուխանյանի անվամբ անձնագիր: Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված փողոցում անգամ այդ իրավիճակում հետիոտները փողոցն անցնում էին չթույլատրելի հատվածով և նման դեպքերը, չգիտես ինչու, դաս չէր լինում «վայ» հետիոտներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր