211652_close_icon
views-count10241 դիտում article-date 21:31 16-08-2017

Կրիշտիանու Ռոնալդու. Տեղի ունեցածը ծիծաղելի է ու անհամաչափ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է նրան, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուժի մեջ է թողել 5 խաղով որակազրկումը: «Հնարավոր չէ անտարբեր մնալ այս իրավիճակին: Հինգ խաղ: Սա անամաչափ է ու ծիծաղելի, սա անվանում են հակաքարոզչություն: Շնորհակալ եմ իմ իմ ընկերներին ու երկրպագուներին՝ աջակցության համար», նշել է պորտուգալացին: Ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդուին 5 խաղով որակազրկել էր նրա համար, որ վերջինս «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074693/]խաղում[/url] (3:1) հրել էր մրցավար Ռիկարդո Բենգոեչեային, երբ կարմիր քարտի էր արժանացել: Որակազրկումը տարածվում է Իսպանիայի Սուպերգավաթի ու Պրիմերայի հանդիպումների վրա:

Նմանատիպ նյութեր