211652_close_icon
views-count15533 դիտում article-date 22:39 16-08-2017

Ադրբեջանը փորձարկել է իսրայելական հակատանկային LAHAT (SkyBow) հրթիռ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում՝ առաջին անգամ կիրառելով իսրայելական LAHAT (SkyBow) հակատանկային հրթիռները, որոնք արձակվում են Մի-17 ուղղաթիռներից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: SkyBow հրթիռներն աշխատում են լազերային կիսաակտիվ ուղղորդման համակարգով: Ուղղաթիռները զինված են երկու քառալից արձակման կայանով և հայտնաբերման ու նշանառության MOSP-3000D էլեկտրոնային-օպտիկական կայանով: Ադրբեջանը LAHAT-ի ուղղաթիռային տարբերակի առաջին օտարերկրյա պատվիրատուն է: LAHAT-ով զինված Մի-17 ուղղաթիռները կարող են հարվածել տանկերին 13 կմ հեռավորությունից:

Նմանատիպ նյութեր