211652_close_icon
views-count16751 դիտում article-date 21:19 16-08-2017

Արցախի կարգավիճակի հստակեցումը, ուժի չկիրառումը համապարփակ կարգավորման կարևոր տարրեր են. Հոգլանդ

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/901994/minski-khumby-sharunakum-e-janqer-gortsadrel-hayastani.html]«Արմենպրեսը»[/url], այս մասին «Թրենդ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նրա խոսքով` այն հարցերը, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակի հստակեցմանը, ուժի չկիրառմանը և այլ խնդիրների` համապարփակ կարգավորման կարևոր տարրեր են համարվում, որոնք պետք է քննարկեն կողմերը: «Ահա թե ինչու ենք մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար: Պետք է հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համարվում են միջնորդներ: Մենք չենք կարող կողմերին ստիպել վերջնական որոշում ընդունել: Միայն կողմերի ղեկավարները կարող են վճռել՝ երբ կգա ժամանակը ընդունելու պատմական որոշումը, որը կապահովի խաղաղությունը և կհանգեցնի բարգավաճման ողջ տարածաշրջանում»,- հավելել է նա: Հոգլանդը նշել է, որ դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո առաջիկա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններ կանեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:

Նմանատիպ նյութեր