211652_close_icon
views-count3792 դիտում article-date 20:26 16-08-2017

ԱՄՆ-ն 2009-ից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ զորավարժություններ կանցկացնի

ԱՄՆ-ն այս տարի վերջին ութ տարվա ընթացքում Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» (Bright Star) զորավարժություններ կանցկացնի: Ինչպես հայտնում է [url=http://edition.cnn.com/2017/08/15/politics/bright-star-egypt-2017/index.html]CNN[/url] հեռուստաընկերությանը: Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ զորավարժություններում, որոնք ավանդաբար անց են կացվել երկու տարին մեկ անգամ, այս անգամ ներառված կլինեն համեմատաբար ոչ մեծ քանակությամբ ԱՄՆ-ի զինծառայողներ՝ շուրջ 200 մարդ: Սա կլինի ամերիկա-եգիպտական առաջին համատեղ զորավարժությունը 2009 թվականից հետո: Այն ժամանակ ԱՄՆ-ի կողմից դրան մասնակցել են շուրջ 1,3 հազար զինծառայողներ:

Նմանատիպ նյութեր