211652_close_icon
views-count6485 դիտում article-date 17:06 16-08-2017

Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը

Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը: Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցավայր մեկնելու են մեր լավագույն պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ), Վարսենիկ Մանուչարյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ) և Անի Պողոսյանը (50 և 100 մ. ազատ ոճ, 50 մ. թիկնալող): «Հուլիսին, աշխարհի մեծահասակների առաջնությունում Անի Պողոսյանը 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության «B» կարգի վարկանիշ ձեռք բերեց: Նույնպիսի հաջողության հասավ նաև Արթուր Բարսեղյանը: Նա «B» կարգի ուղեգիր նվաճեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Ընդ որում, Արթուրի արդյունքը շատ մոտ է «A» կարգի վարկանիշին: Հավատում ենք, որ մեր լողորդները կարող են հաջող հանդես գալ նաև աշխարհի պատանեկան առաջնությունում», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը: Լողի հայկական դաշնությունում չեն բացառում նաև, որ Հայաստանը կարող է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից ունենալ: «Մենք փոքրիկ քայլերով, բայց նպատակասլաց շարժվում ենք առաջ ու այս երեք պատանի լողորդների ցուցանիշների կայուն աճը մեզ հույս է ներշնչում, որ հնարավոր է՝ Տոկիոյի օլիմպիական լողուղյակում Հայաստանը ներկայացուցիչ ունենա», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը:

Նմանատիպ նյութեր