211652_close_icon
views-count5755 դիտում article-date 13:45 16-08-2017

Grand Chess Tour. Արոնյանը առաջատարների թվում է

Ամերիկայի Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի չորրորդ փուլի խաղային երկրորդ օրը կայացավ երեք տուր: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ, պարտվեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին և հաղթանակ տարավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Նշենք, որ մրցաշարում առաջին պարտությունը կրեց ԳարիԿասպարովը՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիից: 6 տուրից հետո միանձնյա առաջատարը Յան Նեպոմնյաշչին է՝ 8 միավոր: Լևոն Արոնյանը վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի հետ՝ 7-ական միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Այսօր կկայանան մրցաշարի եզրափակիչ երեք տուրերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր